BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մարդկային գործոն

Մարդկային գործոն
18.07.2023 | 22:52

Հիմա արդեն չենք լսի. «Նա իր գործի մեջ հոգի է ներդնում»,-փոխարենը բոլորը հավաստիացնում են. «Այս գործընթացում հնարավորինս նվազեցված է մարդկային գործոնը»:

Մարդկային գործոն ասելով այսօր հասկացվում է մարդու սխալականությունը, հուզականությունը և սուբյեկտիվությունը:

Մարդկության ճակատագիրը վստահվել է անսխալական, բայց անհոգի, գերճշգրիտ, բայց ճշմարտությունը չճանաչող սարքերին:

Երբ տարիներ առաջ համակարգիչները ներդրվեցին սոցիալական ոլորտում, մարդիկ, ի պատասխան իրենց մերժվելու կամ որևէ սոցիալական գործընթացից դուրս մնալու վերաբերյալ հարցումներին, լսում էին, իրենց միամիտ պատկերացմամբ, անառարկելի մի հիմնավորում. «Համակարգիչն է այդպես որոշել, համակարգիչն է ընտրել, մենք մեղավոր չենք, ի՞նչ անենք»: Ոչ մեկի մոտ չէր ծագում այն, թվում է՝ բնականորեն ենթադրելի հարցը, թե՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգիչը, որ օժտել են այդքան լիազորություններով: Շատերը նույնիսկ մեծ ցնծությամբ ընդունեցին համակարգչի ինքնակալությունը՝ որպես չինովնիկների կամայականություններից և թղթաբանություններից խուսափելու ու ազատվելու միջոց՝ չկասկածելով անգամ, որ համակարգիչների գործունեության հիմքում ևս մարդկային գործոնն է՝ տաղանդավոր ծրագրավորողների՝ աշխարհի մեծերի կողմից վերահսկելի և կառավարելի հմտությունները: Սկսեցին մեր երկրում էլ փորել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի հիմքերը և, անտեղյակ կամավոր կալանավորների թվի աճի համեմատ ու նրանց ներգրավմամբ, նաև՝ կարգավորել ենթակառուցվածքները: Էլեկտրոնային համակարգի ներդրումը և այդ համակարգում որևէ նորարարություն հոգու ուծացմանը տանող ճանապարհ է՝ իր հանգրվաններով: Եթե մենք այդ ճանապարհի վրա ենք, ուրեմն վտանգված ենք, անկախ այն բանից, թե հատկապես որ հանգրվանին ենք հասել: Մարդկային գործոնը միջանկյալ մի բան է աստվածային և սատանայական ներգործությունների միջև և, կախված դրանցից որևէ մեկին ենթակայությունից, այն ստանում է դրական կամ բացասական բնույթ, որակ կամ գործակից: Բացարձակ տեխնոկրատիայի վտանգի հեռանկարով՝ կարևոր է մարդկային գործոնի պահպանումը՝ բացառելով չարի ներգործությունը: Ալիքային գենետիկայի բնագավառում առաջնային մասնագետ Պյոտր Գարյաևի կատարած բացահայտումները թույլ են տալիս պարզել «գազանի դրոշմի» կիրառման մեխանիզմները: Այդ դրոշմը կամ գծային կոդը, ըստ էության, մարդուն վերածում է ներքին գենետիկ մուտացիաների և արտաքին մանիպուլյացիաների ենթակա անզոր ու անպաշտպան բիոռոբոտի. մարդը դադարում է մարդ լինել, ինչով էլ, փաստորեն, զրկվում է Աստծո շնորհից և խնամքից: Եվ պատահական չէ, որ այդ՝ փաստացի հոգին ուծացնող համակարգը մարդուն պարտադրվում է հենց խնամատարության պատրվակով՝ իբր դրդված նրա բարօրության մասին մտահոգությունից: Նման հիմնավորմամբ այդ համակարգը լայնորեն ներդրվում է առողջապահության համակարգում՝ հիվանդների վիճակը վերահսկելու... կամ գուցե «անբարեհույս» և թույլ՝ «ոչ պիտանի» մարդկանց անձայն ոչնչացնելու՞ համար: Արդեն իսկ զանազան հետազոտությունների նպատակով մարդկանց մեջ, նույնիսկ առանց նրանց գիտության, ներարկում են նանոչիպեր, որոնք բջջի մասերի և ավելի փոքր չափերի են և կարող են աննկատելիորեն օրգանիզմ ներթափանցել շնչառական գործընթացի ժամանակ:

Աստված մարդուն ստեղծեց անձնիշխան կամքով, որպեսզի բարու ընտրությունը բռնի չլինի. Աստված Սեր է, իսկ սերը չի պարտադրում, այլ միայն՝ հորդորում: Աստված, հոգատար Հայր լինելով, երբեք ոչինչ մարդուն չի պարտադրում, անգամ եթե մարդու սխալ ընտրությունը ո՛չ միայն վնասում է մարդուն, այլև ցավ է պատճառում Իր հայրական Սրտին: Սատանան գիտի, որ չարը ոչ ոք ինքնակամ չի ընտրի, այդ պատճառով էլ ջանք չի խնայում նախ չարը քողարկելու, ապա և այն մարդկանց պարտադրելու համար՝ ճնշելով և ընկճելով մարդու ազատ կամքը, դնելով նրան անելանելի կացության մեջ, թողնելով միայն խղճուկ լինելու գիտակցությունը:

Թեև սատանան կամենում է պաշտվել մարդու կողմից՝ իր փառասիրությանը հագուրդ տալու համար, սակայն, քանի որ գիտի իր վերջնական կործանման մասին, նպատակն է՝ մարդկությանը տանել իր հետևից դեպի կորուստ:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ